1371308381Թեհրանը երեք երկրների կասկածում է Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության արտահոսքի կազմակերպման համար, հայտնում է ISNA գործակալությունը` հղում կատարելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը (ԻԱԷԿ):

Ավելի վաղ Associated Press գործակալությունը գաղտնի փաստաթղթի հիման վրա հրապարակել էր հաղորդագրություն այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի հիմնական սահմանափակումը կթեթևանա արդեն 11-13 տարի հետո: Այդ ժամանակ պետությունը կկարողանա փոխարինել 5060 անարդյունավետ ցենտրիֆուգաներ ավելի ժամանակակից սարքավորումներով, ինչը, գործակալության տվյալներով, Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու ժամանակը կկրճատի՝ մեկ տարուց հասցենելով վեց ամսի:

Թեհրանը համարում է, որ փաստաթղթի տեքստը հրապարակվել է ԱԷՄԳ-ի մեղքով: Կազմակերպությունը դրանով խախտել է Իրանի և միջազգային միջնորդների միջև պայմանավորվածությունները: ԱԷՄԳ-ը հանդես է եկել մեղադրանքների ժխտմամբ:

«Մենք բողոք ենք հայտնել դեպքի կապակցությամբ: Մենք չենք վախենա փաստաթղթերի ամբողջական հրապարակումից, սակայն դրանք այդպես շուտ չպետք է ընկնեն համաշխարհային ԶԼՄ-ների ձեռքը»,- նշել է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել