Ռուսական սպեցնազը, յուր գազային գրոհի հետ, անցան։ Կադիրովի չեչեն հատուկ ջոկատայիններն անցան, ռուսական ուղղաթիռներն անցան, ռուս դիպուկահարներն անցան, լիքը նման տխմարություն ևս անցվա ու հիմա հերթը հասավ Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու հիմար լուրին։ Ստեղ հատուկ ջոկատային չկա՞, պետքա Արցախից բերե՞ն։ Պարզ հարցա առաջանում։ Որ ասեին այստեղից են ուղարկել, մի տեղ կհավատայի, բայց Արցախից այստե՞ղ... զավեշտ է։
Տարածողն էլ հենց Հիմնադիր խորհրդարանն է, այլ ոչ ինչ որ 16 տարեկան մի դեռահաս, ով իր քեռու հարսի ծառայող հարևանից է լսել։
Վատ տենդենց եմ նկատում. ապատեղեկատվությունը տարածում են, մեծ ոգևորությամբ կիսվում դրանցով, բայց հետո, երբ ամեն ինչ հերքվում է, ուղղակի չեն անդրադառնում կամ ջնջում։ Դա միայն մի բան կարող է նշանակել. ստով ու կեղծիքով արհեստականորեն գրգռել ժողովրդին։
հ.գ. հա, երեկ էլ, նման մի մուտիլովչիկի հավաստմամբ, Քելբաջարում ադրբեջանցիք գրոհ էին սկսել, մեր տղերքին էլ փամփուշտ չէին տալիս, որ կրակեին...
Այ ես ձեր բարոյական կերպարի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել