Bengaliskij-tigr-3769Տարբեր երկրներից մասնագետների խումբը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ կենդանիները կանհետանան մինչև 2100 թվականը: Գիտական աշխատանքը հրապարակված է BioScience ամսագրում:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են, թե ինչ արագությամբ է կրճատվում այս կամ այն տեսակի կենդանիների քանակը: Արդյունքում պարզվել է, որ մինչև այս դարի վերջը Երկրի վրայից անհետացման ռիսկի տակ են գտնվում արևմտյան գորիլան, սև ռնգեղջյուրը, բենգալյան վագրը, վայրի ավանակը և բանտենգը:

Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են, որ եթե մարդիկ հոգ չտանեն այդ տեսակի կենդանիների պահպանման մասին, ապա հետագա սերունդները նրանց մասին կիմանան միայն հանրագիտարաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել