Պարագվայի ոստիկանությունը բանտում հայտնաբերել է նիստերի դահլիճով, պլազմային հեռուստացույցով և խոհանոցով շքեղ համար, որտեղ կալանքի տակ է պահվում Բրազիլիայի նարկոբարոն Ժարվիս Շիմենես Պավանը, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Պարագվայի լրատվամիջոցները` Ասունսոնի Տակումբու գաղութի այդ յուրօրինակ բանտախուցը արդեն ապամոնտաժվել է:
Բացի դրանից՝ պահապաններին հաջողվել է իմանալ, որ Պավանը պատրաստվում է փախչել պատը պայթեցնելու միջոցով:
Բանտի ղեկավարության նկատմամբ կատարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե նրանք ինչպես են թույլ տվել «լյուքս համարի» ստեղծումը:
Պավանը պետք է 2017 թվականին հանձնվեր Բրազիլիային, երբ կլրանար փողերի լվացման գործով նրա ստացած պատժաժամկետը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



