Artsakhpress.am-ը գրում է.

Աֆղանստանի հյուսիս- արեւելքում ավտոբուսը ընկել է Կոկչա գետը, զոհվել է առնվազն 11 մարդ:

Այդ մասին հայտնում է Pajhwok գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի իշխանությունները:

Գործակալության տեղեկություններով միջադեպը կատարվել է ուրբաթ՝ հուլիսի 29-ին, ուշ երեկոյան Բադախշան նահանգում, երբ ավտոբուսը Բախարակից Ֆեյզաբադ էր ուղեւորվում:

Տասներկուերորդ ուղեւորին հաջողվել է փրկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել