Վարդավառի լճում 28-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղելBarometer.am-ը գրում է.

Հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել