Նորվեգացի հոգեբանները հատուկ թեսթ են մշակել` Facebook սոցցանցից կախվածությունը որոշելու համար:
Թեսթը բաղկացած է 6 հարցից, որոնցից յուրաքանչյուրին պետք է տալ հետեւյալ պատասխանները` «շատ հազվադեպ», «հազվադեպ», «երբեք», «հաճախ», «բավական հաճախ».
Հարցերը հետեւյալն են.
1. Ձեզ հետապնդու՞մ են Facebook-ից օգտվելու եւ դրա մասին շատ բան իմանալու մտքեր:
2. Աճու՞մ է Facebook-ից օգտվելու Ձեր պահանջարկը:
3. Դուք օգտագործու՞մ եք Facebook-ը` խնդիրների մասին մոռանալու համար:
4. Դուք փորձե՞լ եք կրճատել Facebook-ից օգտվելու ժամանակը (սակայն չի հաջողվել)
5. Դուք զգու՞մ եք անհանգստություն, երբ չունեք Facebook-ից օգտվելու հնարավորություն:
6. Facebook-ի հաճախակի օգտագործումն ազդու՞մ է Ձեր աշխատանքի եւ ուսման վրա:
Եթե Դուք «հաճախ», «բավական հաճախ» պատասխանները տվել եք առնվազն 4 անգամ, ուրեմն ամենայն հավանականությամբ` Դուք արդեն կախվածություն ունեք Facebook-ից: (shamshyan.com)



