Ես շատ եմ ցանկանում, որ ով ՀՀ-ում մինիմալ աշխատավարձ է սահմանում` հենց այդ սահմանված մինմիալ աշխատավարձով ինքը ու իրա երեխեքը ապրեն: Թող օրինակ` ամեն օր բուլկի ուտեն, ու իրենց կաշվի վրա զգան, որ շատերը գումար չունեն ու բառի բուն իմաստով գոյատևում են: Կամ ինչի համար օրինակ` մարդը մի ամիս հիմնարկությունում կամ ուրիշ տեղ աշխատի` ամբողջ ուժերով նվիրվի որքան հնարավոր է` և վերջում կանչեն ասեն կներեք էլի մենք ձեզ աշխատավարձ չենք կարող տալ, ու ձեր հետ էլ չենք աշխատելու: Հիմա բոլոր բնագավառներում, որտեղ գները թանկացնում են, շատ մասնագետներ զրկվում են իրենց աշխատանքից, կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկին են գործի տեղավորում, որը նույնիսկ պատկերացում չունի այդ մասնագիտությունից ու ընդհանրապես այդպես է: Հենց ստոմոտոլոգիական կենտրոններում շատ դեպքեր գիտեմ, երբ ասենք հիվանդը թեթև ատամի ցավ է ունենում, և ոչ մի լուրջ բան չկա` այդ ստոմոտոլոգ կոչվածը, որը նույնիսկ չի էլ սովորել, ասում է, բեր ատամդ հանենք: Բա մեկը չլինի բռնի ձեր ատամները հատ-հատ հանի դաժան ձևերով: Կամ երբ են գրեթե բոլոր տնօրենները պարտաճանաչ գտնվելու և գիտակցելու, որ ամեն ինչ ծանոթով, մեջքով չի որոշվում, ու 25 տարեկանից հետո էլ մարդ իրավունք ունի ապրելու: Պետք է հարգալից վերաբերվել այն մարդկանց հանդեպ, ովքեր աշխատանք չունեն ու փորձում են աշխատել: 18ից 25 տարեկանը որսա? Իրենց մայրերին կյանքում վատ իրավիճակի մեջ չեն գցի: Ներկա պահի ՀՀ-ում անտանելի խղճուկ վիճակում է գտնվում աշխատանքային բմագավառը, ու թող չթվա, որ ես բողոքում եմ: Սա այն հարցերից է, որ պետք է լուծվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել