Այս ընդվզողների մեջ իհարկե շատ են անարդարություններից <<բզկտված>>, հուսահատ ու ազնիվ նվիրյալները: Սակայն նաև նրանք կրակից շագանակ հանելու գործիք են, միջոց մի խումբ արկածախնդիրների, քաղաքական ռեանիմացիայի կարիք ունեցողների, քաղաքական ամբիցիաներ, իշխանութության ու լծակների ձգտող կարիերիստների համար:
Խաղաղ, գրագետ, խելացի, կազմակերպված, կշռադատված քաղաքական պայքարի դեպքում այն անձինք որոնց անվան հետ կապվում են տեղ գտած անարդարությունները՝ հայտնի իշխանամերձ հաբռգածներն ու որոշ օլիգարխները բնականաբար թուլանում են, կանխազգում իրենց վախճանը և իրոք նման պայքարի դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանցից ազատվելու համար: Իսկ ծայրահեղ քայլերի, բախումների, առճակատման, հեղաշրջման վտանգի դեպքում, այդ տեսակը բնականաբար համախմբվում է, իրեն զգում ինչպես ձուկը ջրում, դառնում անհրաժեշտ, պահանջված, անփոխարինելի, հավատարիմ ու կարողանում երկարացնել իր կյանքն ու գոյատևումը: Խառնակ, ծայրահեղ, լարված իրավիճակներում այդ տեսակը արագ համախմբվում է և <<ապացուցում>> իր անհրաժեշտությունը…
Դուք ձեր այդ անկշռադատված, ծայրահեղ ու ամբոխահաճո վարքագծով և գործողություններով ակամա երկարացնում եք նրանց կյանքն ու դանդաղեցնում հնարավոր ողջամիտ քաղաքական լուծումներն ու քայլերը…
Այս իրավիճակում ես ողջամտության ու հանդուրժողականության կոչ եմ անում թե իշխանություններին, թե ոստիկանությանը, թե ընդվզող ու փողոց դուրս եկած ցուցարարներին: Դատապարտում եմ ցանկացած բռնություն ու ագրեսիա ում կողմից ուզում է լինի, մեզ հիմա ողջախոհություն է պետք բոլորիս ու իրավիճակի խաղաղ կարգավորում, սառը, սթափ դատողությամբ ու առանց զգցմունքներին տրվելու…
Մենք բարդ իրավիճակ ենք ապրում, տարածաշրջանում շատ լարված է ու հայի հերթական հետին խելքին չարժանանանք, չվերածվենք Իրաքի ու Սիրիայի…Մենք նաև Արցախի հիմնախնդիրն ունենք, սահմանին զինվորներ…
Ողջախոհություն ու հանդուժողականություն բոլորիս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել