Տնտեսականացուած մեր ժամանակներուն, ամէն ինչ շահոյթի աղբիւր է եւ ազատ շուկայի տնօրինումին է ենթակայ......Այս օրերուն, օրինակ, շուկան սկսած է ողողուիլ Ս. Վալէնթինի զարդարանքներով, մէկը միւսէն հրապուրիչ, ակնապարար, ակնախտիղ....Կարծէք սիրոյ ամենավսեմ զգացումն ալ կը դառնայ ապրանքայնացած, արտաքին փայլով պճնազարդուած, վաճառելի, ցուցադրական, ոչ-խորքային...Շուկան կը թելադրէ որ ամէնէն թանկ նուէրով պէտք է արտայայտես սէրդ, ամէնէն սուղ ճաշարանը ընթրելով՝ ապացուցես զգացումներուդ ճշմարտացիութիւնը.....Մէկ խօսքով՝ ՍԷՐԸ կարծէք կը խորհրդազրկուի իր խորին խորհուրդէն...իր ոգեկանութենէն, կը նիւթականանայ, ինչպէս ամէն բան....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/412558505501934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել