Ծառայողական քննությունը պիտի պարզի.
ա. լրագրողների սիստեմատիկ ու հետևողական ակնհայտ ծեծուջարդը ով է իրականացրել.
բ․ «սեփական նախաձեռնությամբ», թե հրահանգով.
գ. եթե «սեփական նախաձեռնությամբ, ապա ինչու «նախաձեռնողները» հրահանգավորված չէին խուսափելու նման «նախաձեռնություններից, կամ ինչու էր իրավիճակը դուրս եկել վերահսկողությունից, և որ ապաշնորհ ու ոչկոմպետենտ հրամանատարների մեղքով, կանխամտածված կերպո՞վ կամ կազմակերպվա՞ծ, թե փնթիության ու պաշտոններին չհամապատասխանելու արդյունքում, ի վերջո՝ կար արդյոք անձնական շահագրգռվածություն նման իրավիճակ թույլ տալու կամ նախաձեռնելու հետևում․
դ. քննության արդյունքները ուշացնելն ու դրանք չհրապարակելը, արդյունքների հիման վրա ծառայողական, վարչական կամ քրեական վարույթ չհարուցելը կարող է ենթադրել միայն ակնհայտ ու բազմաթիվ փաստերի, դրանցում առկա զանցանքի ու հանցագործությունների կազմի պարտակում, մեղավորների անպատժելիության երաշխավորում… հանրությունը պիտի հասկանա ով է իրեն «պաշտպանում», ինչից և ինչպես… Արագ և համարժեք գործողությունների, արդարադատության բացակայությունը միայն հիմնավորելու է ահաբեկիչների «ելք չկա»-ն և բռնության գործադրման շեշտերը ներքաղաքականից տեղաշարժելու է ներքաղաքացիական հարթություն զրկելով իշխանություններին սոցիալական բազայի մնացուկներից… ծայրահեղական գործողությունները լեգիտիմացվելու են, և իշխանությունների քայլերը հայտնվելու են զինյալների արարքների կշեռքին… եթե մի կողմ թողնենք էմոցիոնալ պոռթկումբերի ծագման աղբյուրներն ու էսկալացիայի մեխանիզմները, ապա հենց սա է մայդանի ձևավորման ուղին, ապա նաև իշխանությոընների՝ ուժ գործադրելու լեգիտիմությունը կորցնելու բանաձևը… վայրկյան առաջ պիտի հետևի իրավապահ ․մարմինների կոշտ արձագանքը. ոչ թե օմբուցմենի էս պահին դեռ թույլ ձայնը, կամ կուսակցություն-մտավոռականների հորդորներն ու դատապարտող նվնվոցը, այլ իրավապահ աարմինների կոշտ, արագ ու հետևողական արձագանքը…
…լրագրողը ոստիկանի պես հանրային ծառայության մեջ է, լրագրողի հանդեպ բռնությունը ոստիկանի հանդեպ բռնությունից անհամեմատ վատ է՝ մտցրեք ձեր գլուխը էս պարզ ճշմարտությունը, իսկ եթե չեք կարող՝ հանեք համազգեդտը, թող հագնեն նրանք, ովքեր կարող են, ձեր տեղը քյաբաբի ֆարշ բռնելն է…
…լրագրողին պետք է նման իրավիճակերում պաշտպանել, ոչ թե ծեծել, դա նույնն ա, թե աղջիկ երեխային հանձնեն իրավապահի հոգածությանը, իսկ վերջինը նրան պաշտպանելու փոխարեն բռնաբարի աղջկան… էս արարքը այլ տրամաբանության մեջ չի տեղավորվում… ինչպես կվարվեր իշխանությունն ու իրավապահ համակարգը նման իրավապահի հետ, հարց տվեք ձեզ…
© հասկանում եմ, որ չեք հասկանա, բայց երբ հասկանաք՝ հասկանալու իմաստը կարող է և չլինել…
Կից նյութն՝ այստեղ