***

Շները գզել և խեղդամահ են արել Երևանի կենդանաբանական այգու մի քանի մուֆլոնների168.am-ի տեղեկություններով՝ անցած գիշեր Երևանի կենդանաբանական այգում հերթական դեպքն է արձանագրվել:

Մեր տեղեկություններով՝ շները հարձակվել են մուֆլոնների վրա և խեղդամահ են արել մի քանի (մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թվով երեք) մուֆլոնների: Թե ինչպե՞ս են շները մտել մուֆլոնների վանդակը՝ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ այս պահին Կնեդանաբանական այգում են նաև ոստիկանները:

Մենք փորձեցինք կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Երևանի կենդանաբանական այգում նույնպես դժբախտ դեպքեր էին արձանագրվել Երևանի կենդանաբանական այգում: Սատկել է մեկ էգ առյուծ. երկու երիտասարդ առյուծներ հարձակվել են տարեց առյուծի վրա ու գզել նրան: Սատկել էր նաև մեկ մուֆլոն, որի ոտքը կոտրվել էր: Սատկել էին նաև 10 ճագարներ:

Իսկ թե ինչո՞ւ են Երևանի կենդաբանական այգու կենդանիները հերթով «դժբախտ պատահարի» կամ «պատահականությունների» զոհ դառնում՝ թերևս պետք է հետաքրքրի համապատասխան մարմիններին:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել