trubaAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի շինարարության հարցը` «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Թուրքիան շահագրգիռ է, որ գազն ուղղակիորեն մատակարարվի`շրջանցելով տարանցիկ երկրները, և այդ շրջանակում «Թուրքական հոսքում» նախատեսված է մեկ ճյուղ` թուրքական սպառողների համար: Ճյուղը կմատակարարի 15,75 մլրդ խորանարդ մետր գազ: Ընդհանուր առմամբ` խոսքը հիմա երկու ճյուղի շինարարության մասին է:

Երկրորդ ճյուղը եվրոպացի սպառողների համար է` եվրոպական երկրների հարավարևմտյան սպառողների համար, որը նույնպես կարող է անցնել Սև ծովի հատակով և Թուրքիայի տարածքով»,- հայտարարել է Նովակը:

Ռուսաստանը 2014 թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է, շրջանցելով Ուկրաինան, Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015 թ. նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել