Life.panorama.am-ը գրում է.
Աշունը Լուսիի համար ակտիվ-աշխատանքային կլինի: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ սպասվելիք հանգստի մասին:
«Այս պահին մի շարք նոր ծրագրեր ունենք: Երկու երգ կա, որոնց վրա արդեն սկսել ենք աշխատել: Դրանցից մեկը աշնանը տեսահոլովակ կունենա, սակայն մանրամասներ չեմ հայտնի, որպեսզի ստացվի պատրաստածս անակնկալը, միայն նշեմ, որ երգերից մեկի համար համագործակցել ենք արտերկրի հեղինակների հետ»,- նշեց երգչուհին ու ավելացրեց.
«Մինչ նոր աշխատանքներս ըստ հերթականության ներկայացնելը՝ հանդիսատեսիս վերջերս նվիրել եմ «Go-Go» կատարումը, որի հեղինակներն ենք ես ու Գեւորգ Մարտիրոսյանը, իսկ խոսքերը գրել ու երգը գործիքավորել է ԴերՀովան: «Go-Go»-ն հաճելի ու ռիթմիկ երգ է, որը ամառային այս ջերմ օրերին հուսամ էլ ավելի կջերմացնի ու բարձր տրամադրություն կհաղորդի լսողներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



