168.am-ը գրում է.
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի զինված ուժերից հեռացվել է ընդհանուր առմամբ 110 գեներալ, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Թուրքիայի Ցամաքային զորքերում ծառայող 202 գեներալից ծառայությունից հեռացվել է 87 գեներալ, Ռազմածովային ուժերի 56 ծովակալներից` 32, Ռազմաօդային ուժերի կազմի 67 գեներալից` 30-ը:
Հուլիսի 15-ին Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին:
Թուրքիայի նախագահը հուլիսի 20-ին հայտարարեց երկրում արտակարգ դրության հաստատման մասին` 3 ամիս ժամկետով:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/28/667702.html#.V5njb5rwhNM.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել