(Տղա=արական սեռի ներկյացուցիչ (իրանք սենց թրաշով են, բոյով,ոտները չեն թրաշում, մեկ էլ հաստ ձեն ունեն) ու կապ չունի ՛՛ֆորմատը՛՛՝ պապա, եղբայր, սիրած յար իմ, հարևանի տղա, ժավել ծախող էն ձյաձյան ու տենց) :
Կետ N1. Ես գիտեմ նամյոկ անելը ինչ դժվար բան ա : Էն որ նստում գիշերը լուսացնում ես, պատերազմական քայլերի սխեմա ես գծում, որ հետաքրքիր, կրեաԾիվ (ատում եմ բառը զայս) , սենց հեռվից էկող մի բան լսացնես ու... չի լսվում : Դե պատը գլխիդ տուր, գլուխդ էլ պատովը : Չկա: Տղերքի էդ կնոպկեն փչացել ա : Դու կարաս մի շաբաթ անընդհատ ՛՛իշմար՛՛ տաս՝ հը-ը, ռեակցիա չկա : Նենց որ՝ պապան փող չի տալու՝ ինչքան էլ կողքը նվվաս, որ էն սապոգներիցդ հոգնել ես : Պիտի գնաս ու կոնկրետ ասես ՛՛պապ ջան, փող կտա՞ս ՛՛ : Հա, կորում ա մեր՝ նամյոկ արարելու վեհ ձիրքը, բայց զատո ուղիղ ասելը համարյա հարյուր տոկոսով աշխատող ա : Նենց որ արական ներկայացուցիչների հետ ՝ շփվում ենք ուղիղագույնս : Ու, ցանկալի ա, կարճագույնս : Թե չէ խոսում-խոսում ես՝ կեսից շատը չի լսում:
Կետ N2. Վերջին էրկու օրվա բացահայտումս. տղերքը մեր մտքերը չեն կարողանում կարդալ O_o : Բայց արի ու տես, որ մենք մեզ հենց տենց ենք պահում: Էդ մարդուն, որ ասում ես՝ ՛՛չէ՛՛ , ինքը չի մտածում, որ էդ ՛՛հա՛՛-ն ա, ուղղակի պիտի համոզի քեզ : Ինքը չգիտի, որ քեզ դուր չէկավ իրա պահվածքը, կամ որ ինքը քեզ չի զանգում, դու դրանից ահավոր ջղայնանում ես (տեղ էն ՛՛հպարտ՛՛ վիճակի կնոպկեն ա միանում, ասենք Հանդիպում ես հետը ՝ նորմալ ես խոսում: Էլ չի մտածում, որ դու իրանից հավեսո՜վ էրկու շաբաթ ա նեղացած ես) : Նեղացած ես՝ քֆրտի ՜ : Հաստատ ավելի շուտ ա հասնում: Էլի գնում ենք առաջին կետին՝ էմոցիաների նամյոկ մի արա: Անիմաստ է, ա՜խ, անիմաստ է՜ : Ու, մի բան էլ. իրանց մոտ ամեն ինչ չափից դուրս ուղեղ ա : Ու հա, ասածս հենց էն ա, որ դու անիմաստ ես քանի շաբաթ ա մի հատ ապուշ նախադասություն փորձում ՛՛վերծանես՛՛ : Վերծանում չկա: Իրանք կալարեն մեր նման գիշերը չքնեն նամյոկ անելու ձևեր մտածեն :
Սենց բաներ:
Շնորհակալություն, հաջողություն :D
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sunesevada/posts/297736510355344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել