Panorama.am-ը գրում է.
Անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խստորեն դատապարտել է «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն տրամադրելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժիշկներին պատանդ վերցնելու փաստը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց:
Դիմելով բժիշկներին պատանդ պահող զինյալ խմբին՝ Ռոշալը հիշեցրել է, որ մարդասիրական ամենամեծ առաքելությունը կատարող սպիտակ խալաթով մարդկանց՝ բժիշկներին, պատանդ չեն պահել անգամ չեչեն պարագլուխ Բարաեվի կողմնակիցները:
Նա, որպես իր ասածի վկայություն, հիշեցրել է «Նորդ-Օստ»-ի ահաբեկչության սարսափելի պահերը:
«Եթե հիշում եք, ես բանակցություններ էի վարում «Նորդ-Օստ»-ում՝ ահաբեկիչների հետ: Ինձ նույնպես կալանավորել էին այնտեղ 4 ժամով և պարզում էին, թե ով եմ ես իրականում: Եվ հետո, շնորհիվ լրագրող Մարկ Ֆրանկետտիի, որը եկել էր այդտեղ ու բացատրեց, թե ով եմ ես, ինձ ազատ արձակեցին: Բայց ինձ թույլ տվին մի քանի անգամ գալ այնտեղ, բերել դեղորայք, բուժօգնություն ցույց տալ թատրոնի շենքում կալանավորվածներին»,- պատմել է հայտնի մանկաբույժը:
Նա ընդգծել է, որ մի քանի անգամ հանդիպել է նաև անձամբ Բարաեվի հետ, և այժմ մտածում է, որ իրեն նույնպես կարող էին գերի պահել, սակայն նույնիսկ չեչեն ահաբեկիչները, հավանաբար, հասկացել են, որ բժշկի վրա ձեռք բարձրացնելն անթույլատրելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



