Artsakhpress.am-ը գրում է.

Նեպալում սաստիկ տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվն աճել Է մինչեւ 54, հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 33 զոհվածների մասին:

Նշվում Է, որ իշխանությունները շարունակում են 20 անհայտ կորածների որոնումները: Գետերի ափերին գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:   

Ինչպես հայտարարել Է երկրի ներքգործնախարարությունը, փրկարարական աշխատանքներ են իրականացվում երկրի 14 օկրուգներում: Իշխանությունները հեղեղված շրջաններ պարեն են հասցնում ուղղաթիռներով: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել Է բանակը:

Հուլիսի լույս 26-ի գիշերը տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքներ եւ հեղեղումներ են տեղի ունեցել երկրի՝ միանգամից մի քանի շրջաններում: Տուժած շրջաններում ընտանիքները հարկադրված են լքելու իրենց տները, գետերի ափերին տասնյակ շինություններ գտնվում են քանդվելու սպառնալիքի տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել