Մասնագիտությունս բոլորիդ հայտնի է՝ ԲԺԻՇԿ, վիրահատող ՈՒՐՈԼՈԳ:
Մասնագիտությանս նրբություններից ելնելով, ես շատ քիչ դեպքերում եմ մասնակցում քաղաքական քննարկումներին և հանդես գալիս քաղաքական մեկնաբանություններով, քանի որ ԲԺԻՇԿը մնում է ԲԺԻՇԿ ցանկացած մարդու համար և ցուցաբերում նույն մարդասիրական մոտեցումը թե պաշտոնակատար անձանց, թե հանցագործներին և թե մնացած բոլոր քաղաքացիներին՝ անկախ քաղաքական հայացքներից և այլ պայմանականություններից … ԲԺԻՇԿ մասնագիտությունը և ԲԺՇԿԻ առաքելությունը միշտ դուրս են եղել բոլոր ելևէջներից և նույնիսկ պատերազմական իրավիճակում ԲԺԻՇԿների գործողություններին չեն խոչընդոտել… Սակայն…

Այսօր լրատվական կայքերից և ժողովրդի խոսակցություններից տեղեկացա, որ վերջին օրերին մեր երկրում առկա, իրարամերժ կարծիքներով ողողված իրավիճակում, ներգրավել են ԲԺԻՇԿներ և ոչ միայն խոչընդոտվում են նրանց գործողություններին, այլ նաև արգելափակում նրանց ազատ տեղաշարժը…
ՉԻ ԿԱՐԵԼԻ… ԲԺԻՇԿԸ ՄՆՈՒՄ Է ԲԺԻՇԿ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՒ ԲԺՇԿԻՆ, ՈՎ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ՎԵՐՑՆԵԼ ՊԱՏԱՆԴ՝ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է… ԻՄ ԿՈՂՄԻՑ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎՈՒՄ Է ՆՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԲԺՇԿԻՆ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել