Երեկվանից այքան հարց է օդում մնացել, որ չգիտեմ, թե որտեղից կարելի է սկսել: Փաստացի երեկ երթի ճանապարհին ցույցի կազմակերպիչները տեղյակ էին, որ գնդի ներսում կրակոցներ են: Դրա մասին Ենիգոմշյանը և ոստիկանությունը հայտարարել էին:

Մյուս կողմից այս օրերին ցույցի հարթակում կանգնածներն անընդհատ նշում են, թե ցույցը միտված է կանխելու արյունահեղություն:

Ի՞նչ եղավ դրանից հետո: Ցուցարարաները հավաքվում են Խորենացի փողոցում և կազմակերպիչները կռվով-դավով, անբնական կերպով, որշակի պարտադրանքով փորձում են ցրել հավաքվածներին: Հուզական, հակասական տեքստերից ու անվերջ կրկնվող կոչերից հետո անընդհատ շեշտվում էր, որ ցուցարարները պետք է գնան տուն և վերադառնան մյուս օրը: Ցուցարարների կողմից դժգոհություններ էին հնչում:

Ինչի՞ եմ սա նշում: Ակնհայտ էր, որ բանախոսները լավ տեղյակ էին թե՛ կրակոցների, թե՛ բախումների մասին ու ակնհայտ է նաև այն, որ ցրում էին ցուցարարներին Խորնեացի փողոցից: Հիմա հարց է առաջանում. Եթե գիտեին կրակոցների մասին, ինչու՞ ուղարկեցին բոլորին տուն: Մի՞թե սա մտածված, կանխամտածված քայլ չէր: Մյուս կողմից էլ, եթե հավաքվել են արյունահեղությւոն թույլ չտալու համար, ապա ինչու ոչ մի քայլ չձեռնարկեցին, չէ որ տեղյակ էին իրավիճակի մասին: Փաստացի ստացվում է, որ հարթակում կանգնածները քցեցին բոլորին՝ թե՛ ցուցարարներին, և թե՛ Սասնա ծռերի տղաներին: Ավելի մեծ հարված դժվար էր սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել