Panorama.am-ը գրում է.

ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ պահելու փաստն Անահիտ Բախշյանը համարում է խելահեղ:

«Բժիշկներին պատանդ վերցնելը, բոլորովին ողջամիտ քայլ չի: Նույնիսկ պատերազմական ժամանակում, պատերազմի դաշտում բժշկին ոչ մեկ ձեռք չի տալիս: Հիմա, մեր տաքարյուն գլուխները ի՞նչ են ուզում դրանով ասել: Բժիշկներին պատանդ վերցնելը նշանակում է որոշակի մարդկանց առողջությանը վնաս տալ: Ես դեմ եմ այս կարգի գործողություններին: Ես ուղղակի իմաստը չեմ հասկանում, ի՞նչ լավ բան կա դրա մեջ, որ բժիշկներին պատանդ են վերցրել, ի՞նչ նպատակ ունեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամը:

Այն դիտարկմանը, որ խմբի համակիրների կարծիքով՝ բժիշկներին պատանդ են պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՊՊԾ գնդի տարածքում բուժօգնություն ցուցաբերեն խմբի անդամներին, տիկին Բախշյանն արձագանքեց. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելամիտ չէ, խելահեղ քայլ է: Խելամտություն կլինի, որ բժիշկների գործողություններին չխոչընդոտեն, բժիշկներին թողնեն իրենց գործն անեն: Ես չգիտեմ՝ ովքեր են այդ պատանդ վերցնողները, իրենք ինչպե՞ս կարող են այդ քայլով օգտակար լինել վիրավորներին: Բժիշկներին արագ պետք է ազատել այդ պատանդ վիճակից: Դա ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ մի լավ բան չի լինելու դրա արդյունքում: Բժիշկներին պետք է ազատել, և թույլ տալ, որ իրենք իրենց գործն անեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել