Tert.am-ը գրում է.
Վնասվածքաբան-օրթոպեդ, ՀՀ վաստակավոր բժիշկ Աշոտ Սոֆյանը Tert.am-ի հետ զրույցում դատապարտեց «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելու քայլը: Ըստ նրա՝ դա շատ սխալ և անտրամաբանական քայլ է:
«Աշխարհում ոչ մի երկրում, նույնիսկ պատերազմի ժամանակ, բժիշկներին չեն վերցրել պատանդ: Ես սա շատ խիստ քննադատում եմ այդ քայլը և կարծում եմ, որ հասարակության մեջ էլ, շատ խիստ բորբոքման ալիք կարող է բարձրացնել այն: Ես անչափ վրդովված եմ նրանց քայլից»,-ասաց նա և նշեց, որ բժիշկն իր պարտականությունն է կատարում և ոչ «դիմադիր» են, ոչ` ընդդիմադիր: Ըստ նրա` «Սասնա ծռեր» խումբը բժիշկներին պատանդ պահելով իր վարկանիշը գցեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/07/27/ashotsofian/2090369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



