Բավականին ուշագրավ լուր կարդացի Ռուսաստանի վերաբերյալ։ Սանկտ Պետերբուրգում իրականացված ոստիկանական րեյդի արդյունքում ձերբակալել են միանգամից 700 մուսուլմանների։ Տրվող սակավաթիվ մեկնաբանություններում իրավապհները միայն նշում են, որ առնվազն 300 հոգին ինչ որ իսլամիստական ծայրահեղական աղանդի ներկայացուցիչներ են։
Ես հակված եմ համարելու, որ Անվտանգության Դաշնային Բյուրոն այնուամենայնիվ ձեռնամուխ է եղել մինչ այժմ ստվերում գտնվող, բայց լավ տարածված իսլամիստական ցանցն արմատախիլ անելու։ Սա պայմանավորված է նրանով, որ հատկապես Թաթարստանում ու Կաբարդինա-Բալկարիայում ուժեղ դիրքեր ունեցող իսլամիստական կազմակերպությունները ըստ որոշ տեղեկությունների համաձայնության մեջ են մտել Բոլոտնիի ընդդիմության հետ և հետևում են անջատողական նպատակներ, ինչն ուղղակիորեն խփում է Պուտինի շահերին։
Հիշեցնեմ, որ արդեն մի քանի ամիս է հնարավորինս լռեցվում են այն փաստերը, որ գրեթե ամեն շաբաթ հերթական արյունալի օպերացիաներն են ընթանում Հյուսիսային Կովկասում ու Թաթարստանում, որոնց արդյունքում զոհվել են արդեն տասնյակ իրավապահներ, իսկ որ ամենահետաքրքիրն է, ձերբակալվածներ գրեթե չեն լինում, բոլոր թիրախներին հետևողականորեն ոչնչացնում են։
Սա առաջին նախանշաններն են այն մեծ ապակայունացման, որին Ռուսաստանը մոտենում է օր օրի և եթե ոչ մի կարդինալ փոփոխություններ չարվեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, ապա մի քանի տարվա հարց է, որպեսզի Ռուսաստանն ընկղմվի միջկոնֆեսսիոնալ արյունահեղության հորձանուտի մեջ՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում անգամ բախվի օտար պետությունների ռազմական ինտերվենցիային։
Կից նյութն`այստեղ