Փետրվարի 7-ին կայացավ Նյու Յորքի նորաձևության շաբաթի բացումը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, դիզայներները բարեգործական արարողության համար պատրաստել էին կարմիր զգեստների հավաքածու, որը պոդիումի վրա ցուցադրեցին ոչ թե պրոֆեսիոնալ մոդելները, այլ հայտնի աստղերը:

“Red Collection Fashion Show” ցուցադրության շրջանակներում կարմիր հագուստների հավաքածուն ցուցադրեցին Քիմ Քարդաշյանիկրտսեր քույրերը` Քենդելն ու Քայլին, նրա մայրը` Քրիս Ջենները, ինչպես նաև այլ հայտնի աստղեր` Քելլի Օզբորնը, Թոնի Բրեքսթոնը և այլք:

Գեղեցիկ սեռի հայտնի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը պոդիում է բարձրացել որևէ հայտնի հիթի ուղեկցությամբ: Այսպես օրինակ` լրագրող Սոլեդադ Օ’Բրեյնն իր հագուստը ցուցադրեց Քրիսա դե Բուրգի “Lady in Red”, Քենդելն ու Քայլին` Քեթթի Փերրիի “California Girls” երգերի ուղեկցությամբ, իսկ Թոնի Բրեքսթոնը պոդիում բարձրացավ իր “Unbreak My Heart” հիթի ներքո:

Այս բարեգործական ցուցադրությունը ներկայացնում է 2013-2014 թթ. աշուն-ձմեռ հավաքածուն: Նյու-Յորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում իրենց հավաքածուները ներկայացնելու են մոտ 100 բրենդ ` “Ralph Lauren”, “Calvin Klein Collection”, “Anna Sui”, “Lacoste”, “Tommy Hilfiger”, “DKNY” և ուրիշներ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել