Artsakhpress.am-ը գրում է.
Սեւանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն, լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը, այն 1900.48 մ էր:
Նշենք, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է սույն թվականի հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը բարձրանալով հասավ 1900.77 մ-ի, այնուհետեւ մեկ սանտիմետրով իջավ եւ մինչեւ հուլիսի 15-ը պահպանեց 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսեց նվազել:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/48922/sevani-makardaky-25-sm-ov-bardzr-e-nakhord-tarva-cucanishic.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



