Tert.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ: Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի վաղ վիրավորվել և հոսպիտալացվել էին Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Գնդի գրավման օրը վիրավորվել և հոսպիտալացվել էր նաև Թաթուլ Թամրազյանը:
Զինված խմբի անդամներից ըստ ոստիկանության՝ հանձնվել են Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը:
ՊՊԾ գնդում են դեռևս Տիգրան Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը, Գևորգ Իրիցյանը, Սեդրակ Նազարյանը, Արայիկ Խանդոյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Հովհաննես Վարդանյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Էդգար Սողոմոնյանը, Գևորգ Մելքոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Տիգրան Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



