Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Rippi-ն ինչ-ինչ պատճառնելով “լռում” է. նա այլեւս հարցազրույցներ չի տալիս, ելույթներ չի ունենում ու չի նկարահանվում “Կարգին սերիալ”-ում: Գործնական, ինչպես նաեւ անձնական որոշ գաղտնիքներ Rippi-ն բացահայտել է BRAVO.am-ի հետ զրույցում:
Նշանվել եմ
Բոլորը գիտեն, որ անձնականիցս չեմ սիրում խոսել, բայց ասեմ` մի քանի ամիս առաջ նշանվել եմ: Սիրելիս` Կարենը, շոու-բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա մենք չենք շտապում, քանի որ այս շրջանը երկուսիս համար էլ գործնական է:
Ես հեռանում եմ Հայաստանից
Երկուսս էլ ստացել ենք գործնական հրավերներ ու պատրաստվում ենք ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Մեկնելու կոնկրետ ժամկետներ դեռ չեմ կարող ասել, բայց այսօր էլ զբաղված ենք դրա հետ կապված երկար ու բարդ գործընթացով:
Չեմ հասցնում համագործակցել 'Կարգին սերիալի' հետ 
Մինչ օրս շատ լավ հարաբերություններ ունեմ հեռուստանախագծի անձնակազմի հետ: Սակայն վերջերս հաճախ չեմ լինում Հայաստանում, այդ իսկ պատճառով էլ չեմ հասցնում մասնակցել “Կարգին սերիալ”-ի նկարահանումներին:
Հայաստանում այլևս ոչինչ չունեմ անելու
Միջոցառումների ու նախագծերի մասնակցության բազմաթիվ հրավերներ եմ ստանում, որոնք մերժում եմ, քանի որ ունեմ պայմանագիր, ըստ որի` իրավունք չունեմ ոչ մի տեսակի գործունեություն ծավալել այստեղ, նույնիսկ` հարցազրույցներ տալ: Այս շրջանում ամեն ինչ շատ գաղտնի է արվում, իսկ BRAVO.am-ին էլ այս ամենն ասում եմ բացառության կարգով:
Սպասեք նորությունների
Արտերկրում գործունեությունս շարունակելու եմ թե′ երաժշտական, թե′ թատերական ասպարեզներում: Երբ մեկնարկ տրվի, արդեն իրավունք կունենամ հարցազրույցներ տալ եւ ավելի մանրամասն պատմել գործնական կյանքիս մասին:
Նյութը և լուսանկարները` Bravo.am-ի







