Ինչ լավ է, երբ այնպիսի ընկերուհի ունես, ում վրա միշտ կարող ես հույս դնել: Նրա հետ հեշտ է շփվելը, քեզ հարմար ու հաճելի է: Իսկ նա է՞լ քեզ հետ է նույնքան հանգիստ իրեն զգում: Կամ էլ գուցե ձեր ընկերությունն իր համար ուղղակի ամենօրյա փորձությո՞ւն է: 

 1. Պատրաստվում եք կինո գնալ...

ա) նա է ընտրում ֆիլմը, քանի որ լավ է գլուխ հանում նորույթներից

բ) մեր ճաշակները հարյուր տոկոսով համընկնում են, և վիճելու առիթներ չեն լինում

գ) դեռ ճանապարհին էլ կվիճենք այդ մասին

դ) կգնանք դիտելու հենց իմ ընտրածը:

2. Սիրահարվել եք նույն տղային: Ի՞նչ դուրս կգա դրանից...

ա) նա իմը կլինի, բայց  ոչ  այն պատճառով, որ ես լիրբ եմ, այլ ուղղակի այդպես է ստացվում

բ) լավագույն դեպքում մեր ասպետի համակրելի ընկերներից մեկն իմը կլինի

գ) արդեն կես ժամ է` փորձում եմ այդպիսի իրավիճակ պատկերացնել, ոչ մի կերպ չի ստացվում

դ) հենց հիմա այդպիսի խնդիր ենք քննարկում, բայց դեռ չենք հասկացել` ինչպես վարվել:

3. Ընկերուհիդ ոչ այնքան հաջողված նվեր է արել: Ինչպե՞ս կվարվես.

ա) նա երբեք չի  իմանա, որնվերն ինձ դուր չի եկել

բ) նա հազվադեպ է կռահում` ինչ նվիրել, և ես անկեղծորեն ասում եմ դրա մասին

գ) նույնպիսի «հրաշալի» նվեր կստանա

դ) հետո ինչ, բոլորն էլ երբեմն սխալվում են:

4. Ցանկանում  էիք չմուշկներով սահել, բայց քոնը կոտրված է: Դա կփոխի՞ ձեր ծրագրերը.

ա) ավելի շուտ դա մեծ վեճի պատճառ կդառնա

բ) զվարճանալու համար մեր տանը կմնանք

գ) իմը` կփոխվի, իրենը` հազիվ  թե

դ) հավանաբար` ոչ, նա իր ծանոթներից ինձ համար չմուշկներ կճարի կամ էլ կիմանա` որտեղ են վարձով տալիս:

 Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել