Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ ՀայաստանըNewmag.am-ը գրում է.

«Կովկասի գերուհին» ֆիլմում նրան կներկայացնեին` գեղեցկուհի, սպորտսմենուհի, չափազանց խելացի ու անչափ բարի: Նա Հայաստանի ամենահայ ֆիլիպինուհին է: Արիանա Կաոիլին շախմատիստ Լևոն Արոնյանի նշանածն է: Մեր հարսիկը:  Լևոնի հետ նրանց սիրո պատմությունը սկսվում է 2006-ից: Արիանան պաշտոնապես հայաստանցի է 2013-ից:Հայաստանի մասին խոսելիս Արիանան «մեր» բառն է օգտագործում` «մեր երկիրը», «մեր քաղաքը», «մեր մշակույթը»…

Արիանան Կաոիլին ֆիլիպինյան ու գերմանական ծագում ունի: Ավստրալիայի № 1 շախմատիստուհին է: Կանաչ մայրցամաքում իմաստուն խաղի «թագուհին» լինելուց բացի, Արիանան բազմակողմանի զարգացած է ու բազմազբաղ. ձեռներեց ու ջազ-էնտուզիաստ, տնտեսագետ ու բռնցքամարտի սիրահար, պարարվեստ, քաղաքական փիլիսոփայություն ու մարտարվեստ: Արիանայի պես քաղաքացի ունենալը յուրաքանչյուր հասարակության համար պատվաբեր է: Եվ, այո, Հայաստանի համար էլ պատիվ է, որ աշխարհի ամենախելացի կանանցից մեկը մեր կողքին է ապրում: Երբ ֆիլիպինա-գերմանական ծագումով գեղեցկուհին` բացահայտում է Հայաստանը, հայկական շախմատը կտրուկ վերելք է ապրում:

Հայաստան` սեր առաջին հայացքից

Գերմանիայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան եմ ավարտել:Դոկտորական ատենախոսությանս թեման էր` «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն,.մասնավորապես Հայաստանի հետ տնտեսական ու բիզնես հարաբերությունները պետական և մասնավոր սպեկտորում»: Հենց այդ ուսումնասիրությունը կատարելու առիթով առաջին անգամ այցելեցի Հայաստան: Գարուն էր:  2007-ի մայիսն էր: Առաջին տպավորությունն էլ հենց գարնանային էր` ջերմ: Միայն եղանակը նկատի չունեմ: Մարդիկ էին ժպտադեմ, բարեհամբույր, հյուրընկալ:Ֆիլիպիններում եմ ծնվել, ապրել եմ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Շատ եմ շրջագայել, ավելի քան 60երկրում եմ եղել: Բայց Հայաստանն ուրիշ էր: Առաջին հայացքից հասկացա` այս երկիրն ունի յուրահատուկ ձգողականություն:

Հայաստան` հնարավորությունների երկիր

Այստեղ հատկապես մեծ հնարավորություններ կան բանկային համակարգում: Հայաստանը կարող է տարածաշրջանային Ցյուրիխ դառնալ: Պետք է պարզապես ճիշտ ուղղությամբ աշխատել, և ամեն ինչ լավ կլինի: 

Հայաստան` լեռների երկիր

Մինչև Հայաստանի հետ «դեմ առ դեմ» իրականում ծանոթանալը, ես հայոց պատմությանը տեղյակ էի դպրոցական տարիներից: Գիտեի աշխարհագրությունը: Բայց նաև գիտեի, որ դասագրքային տեղեկություններից  զատ, այստեղ նոր բան եմ գտնելու: Եվ գտա: Լեռներն էին` բարձ, վեհ, գեղեցիկ: Լեռնագնացությունն իմ սիրելի զբաղմունքներից մեկն է: Առհասարակ, հայկական բնաշխարհը յուրահատուկ գեղեցիկ է: Հայաստան ինձ սովորեցրել է սիրել բնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել