«Մանկական  Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի հայաստանյան մեր դեսպանը 2012-ը սկսեց հետեվրատեսիլյան գլխապտույտ հաջողություններով, ինչն էլ շարունակվեց ողջ տարին: Նոր տեսահոլովակներ, համերգների  ու միջոցառումների հրավերներ, մրցանակաբաշխություններ ու նոր տիտղոսներ. այս ամենով առանձնացավ 2012-ի Վիշապի տարին պատանի երգչուհու համար:

 

 

Ասում  էին` 2012թ. բավականին դժվար տարի էր, սակայն ոչ երգչուհի Դալիթայի համար: Պատանի երգչուհին «Եվրատեսիլից»  հետո է՛լ ավելի  հայտնի դարձավ հանրությանը` չսահմանափակվելով  այդ  հեղինակավոր մրցույթի  բերած հաջողություններով: 2012-ի ողջ ընթացքում Դալիթան ոչ միայն տարբեր հեռուստառադիոհաղորդումների հյուր էր, մասնակցում  էր համերգների  ու միջոցառումների, այլև «Կարգինի»  տղաների կողմից առաջարկ  ստացավ  նկարահանվելու «Կարգին սերիալում», ինչն  էլ   ուրախությամբ շարունակում  է  մինչ օրս:

Դալիթայի  համար  2012-ը սկսվեց  նվերով`  նոր երգի տեսքով: Երգչուհի-երգահան Էմմա Ասատրյանը, ով եվրատեսիլյան գործունեության շրջանում աշխատում  էր Դալիթայի հետ` որպես վոկալի ուսուցչուհի, մրցույթից հետո  անակնկալ նվեր արեց Դալիթային` «Մենակ  չենք  մենք»  երգով:

Երգի տեսքով նվերները շարունակվեցին մինչև գարուն. Էդմոնդ Մակարյանի նվիրած երաժշտության  հիման  վրա  երգչուհին հեղինակեց «Դեպի նոր մի կյանք» երգի բառերը, և սկսվեց դրա հիման վրա նկարահանվող տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները: «Դեպի նոր մի կյանքը», Դալիթան մայիսին նվիրեց բոլոր դպրոցականներին  ու  շրջանավարտներին:

Գարնանը  երգչուհին  մասնակցեց  նաև  «Ոսկե  էկրան»  մրցանակաբաշխությանը,  որտեղ արժանացավ  «2011 թվականի տարվա փոքրիկ երգչուհի`  «Եվրատեսիլի» դեսպան» մրցանակին:

Ամռան առաջին ամիսը, ինչպես  շատ  երեխաների, այնպես  էլ  Դալիթայի  համար առանձնացավ  հունիսմեկյան տոնակատարություններով: Իր տոնը նշելուց  բացի` երգչուհին  չմոռացավ  կարիքավոր երեխաների մասին  ու մասնակցեց  ՀՕՖ-ի կազմակերպած  բարեգործական վաճառքին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին նվիրված միջոցառմանը:

 Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել