Panarmenian.net-ը գրում է.
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռուվրե քաղաքում դանակներով զինված երկու անձ հարձակվել են Սենթ-Էթյեն եկեղեցու այցելուների և սպասավորների վրա՝ պատանդ վերցնելով 5 մարդու:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հարձակման ընթացքում պատանդ են ընկել հոգևորականը, 2 միանձնուհի և եկեղեցու 2 այցելու:
Օրինապահները կարողացել են չեզոքացնել հարձակվողներին. պատանդ ընկած հոգևորականը, սակայն, սպանվել է:
Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում: Այն հայտարարվել է հուլիսի 14-ին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ բեռնատարը՝ մխրճվելով ամբոխի մեջ, 84 մարդ էր սպանել: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել էր «Իսլամական պետությունը»:
Նյութի աղբյուր՝ http://panarmenian.net/m/arm/news/217692
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել