1. Գրգիռի մեջ բացվում է ոչ թե մարդը, այլ նրա գրգիռը։

2. Մեծերի մեջ մեծագույնը՝ մայրականն է։ Հայրը - միշտ սոսկ պատահականություն է։

3. Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։

4. Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։

5. Սկզբում մի վտքրիկ նախանձ - և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։

6. Կանայք շատ ավեյի զգայուն են, քան տղամարդիկ, հենց որովհետև նրանք ամենևին էլ այնպես չեն գիտակցում զգայականությունն իբրև այդպիսին, ինչպես տղամարդիկ։

7. Բոլոր կանանց համար, որոնց բարքը և ամոթը արգելում են սեռական հակման բավարարումը, կրոնը, իբրև էրոտիկական պահանջի հոգևոր շղթայազերծում, ինչ-որ անփոխարինելի բան է։

8. Սեռական հարաբերության վսեմ և ազնիվ ձևը՝ կրքի ձևը, դեռ հիմա էլ համակված է անմաքուր խղճով։ Իսկ ամենաստորը և ամենաանազնիվը՝ մաքուր խղճով:

9. Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։

10. Ամուսնությունը սեռերի հարաբերության ամենաստված ձևն է, և հենց դրա համար իրենով է արել մաքուր խիղճը։

11. Շատ փոքր երջանկությունը մեզ նվիրում է շատ փոքր թշվառություն, և դրանով փչացնում է բնավորությունը։

12. Այն անձանց, որոնց օգնությունից օգտվել ես մի ձեռնարկի ժամանակ, որը չի հաջողվել, հարկավոր է կրկնակի վարձատրել։

13. Մեր թերությունները մեր լավագույն ուսուցիչներն են. բայց լավագույն ուսուցիչների հանդեպ միշտ ապերախտ ես լինում։

14. Ոմանք իրենց սիրտը գտնում են իրենց գլուխը կորցնելուց ոչ շուտ։

15. Ամեն ինչ երկու երես ունի, մեկը ծաղկում է, մյուսը՝ թոռոմում։

16. Խորամանկ մարդիկ սովորաբար պարզ և ոչ բարդ մարդիկ են

17. Խավարի մեջ ժամանակը այլ կերպ ես զգում, քան լույսի։

18. Մենք գովում ենք այն, ինչը մեր ճաշակով է. դա նշանակում է՝ երբ մենք գովում ենք՝ մենք գովում ենք մեր սեփական ճաշակը - սա չի՞ մեղանչում ամենայն լավ ճաշակի դեմ։

19. Մարդկանց ողջ հարաբերության մեջ բանը սոսկ հղիությունն է։

20. Բարոյական մարդիկ ինքնագոհություն են ապրում խղճի խայթից։

21. Որքան վերացական է ճշմարտությունը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ զգացմունքները դրանց գայթակղես։

22. Նաև ճշմարտությունն է պահանջում, բոլոր կանանց նման, որ իր սիրեկանը հանուն իրեն ստախոս դառնա,- բայց այդ ոչ թե նրա փառասիրությունն է պահանջում, այլ նրա դաժանությունը։

23. Երբ բեղմնավորվում են թերահավատությանն ու թախիծը՝ ծնվում է միստիկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել