Artsakhpress.am-ը գրում է.

Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները էլեկտրոնային սակարկությունների ժամանակ աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում էGazeta–ն:

 WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում թանկացել են 0.23 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 43.23 դոլարի:

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները աճել են 0.38 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 44.89 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել