A1plus.am-ը գրում է.
3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին:
Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջեւ պայմաններ էր դնում՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու համար: Հենց այդ օրը եղան բախումներ եւ 51 անձ հոսպիտալացվեց:
Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/1475378.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել