4986642991025065061Araratnews.am-ը գրում է.

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիս-արևելքում պայթել է ականապատված ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, 30-ը վիրավորվել են` հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 80 կմ հեռու` Հալիս քաղաքի մոտ: Պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից: Ռումբը պայթել է այն պահին, երբ մեծ թվով ավտոմեքենաներ խցանված են եղել քաղաքի մուտքի մոտ:

«Շատ ավտոմեքենաներում դեռ գտնվում են այրված մարմիններ, այդ թվում` միկրոավտոբուսում, որի մեջ եղել են կանայք և երեխաներ»,- հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Բժիշկների խոսքով` զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ շատ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: Հարձակման պատասխանատվությունը դեռ որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել