168.am-ը գրում է.

Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informador­ի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա:

Միջադեպը տեղի Է ունեցել հարեւան Միչոականի նահանգում:
Հաղորդվում Է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնց կարգել Էին Սոտոյին պաշտպանելու համար: Ավելի վաղ քաղաքագլուխն սպառնալիքներ Էր ստանում տեղի թմրակարտելի անդամներից:

Հուլիսի 23­ին հնդկացիական Սան Խուան Չամուլա քաղաքի (Չյապասի նահանգ) վարչակազմի ղեկավարն սպանվել Է վրդովված քաղաքացիների կողմից, որոնք քաղաքապետական Էին եկել՝ բողոքելով իշխանությունների ֆինանսական գործերի առիթով: Այդ ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել