Իհարկե, հարկավոր չէ այս մարդկանց առանձնացնել հասարակությունից, սակայն նրանք ունեն մի քանի առանձնահատկություններ: Ապրում են Հիմալայների բարձունքներում և կոչվում են հունզեր: Հունզա երկիրն ունի 30000 բնակիչ, որոնք ապրում են հիմնականում Հնդկաստանի, Քաշմիրի և Աֆղանստանի սահմանների մոտակայքում: Այս ազգությանը պատկանող մարդիկ ապրում են 120 տարի, ոմանք անգամ մինչև 145: Կանայք կարող են հեշտությամբ հղիանալ անգամ 60 տարեկանից հետո, և քաղցկեղը նրանց մոտ չափազանց հազվադեպ պատահող երևույթ է:
Նրանք հավատացնում են, որ «մենք այն ենք, ինչ ուտում ենք» կարգախոսն իրոք գործում է, սակայն բոլորս էլ գիտենք, որ մեր օրերումմ դրան հետևելն այնքան էլ հեշտ չէ: Նրանք նույնպես հաճախ կրկնում են. «Ոչ թե ապրել՝ ուտելու համար, այլ ուտել՝ ապրելու համար»: Հունզերը սնվում են օրական 2 անգամ:
Առաջին հերթին, նրանք ամեն առավոտ ունենում են հարուստ նախաճաշ, իսկ երկրորդ անգամ ուտում են արևամուտից հետո: Հունզերն օգտագործում են միայն բնական մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, հատիկեղենը, կաթը և պանիրը: Ոչ մի տեսակի քիմիական հավելում նրանց սննդի մեջ չի մտնում:
Հետաքրքիր փաստ է այն, որ նրանց մոտ նորմալ է համարվում երեխա ունենալ 60 տարեկանից հետո: Հունզերը նաև շատ են օգտագործում չոր ծիրանի հյութ: Գիտնականները պնդում են, որ այս ըմպելիքը չափավոր քանակությամբ օգտագործելն է, որ օգնում է այս մարդկանց մնալ առողջ և երկարակյաց: