Կյանքի այս կամ այն իրավիճակում օգտագործած մեր մի շարք դիպուկ արտահայտությունների համար պարտական ենք սրամտությամբ ճանաչում գտած այս կամ այն անձնավորությանը: Օրինակ` Մերֆիի կամ Աքսինթի անունները ծանոթ են շատերին ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, օրինակ, Մերֆիի գլխավոր պարադոքսը. «Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք լավագույն աշխարհում: Հոռետեսը վախենում է, որ այդպես էլ կա»: 

Էդվարդ Մերֆին, որ սովորական օդաչու էր, իր նախանձելի դիտողականության և ամենաբարդ խնդիրների մասին պարզ արտահայտվելու կարողության շնորհիվ մնացել է պատմության մեջ իր ոսկե աֆորիզմներով:
Ահա օգտակար հիշեցումների ու չգրված օրենքների մի փունջ: Կիրառեք կյանքում և չեք զղջա:

Սպասելիքների մասին
«Եթե Ձեզ թվում է, թե իրավիճակը լավանում է, նշանակում է՝ ինչ-որ բան աչքաթող եք արել»:

Փորձի մասին Ֆեթրի օրենքը
«Երբեք մի փորձեք կրկնել հաջողված փորձը»:

Համակարգիչների մասին Սքոթի անհուսալիության օրենքը
1. Համակարգիչներն անհուսալի են, սակայն մարդիկ ավելի անհուսալի են:
2. Մարդկանց հուսալիությունից կախված ցանկացած համակարգ անհուսալի է:

Համակարգիչների մասին IBM-ի սկզբունքը.
«Մեքենան պետք է աշխատի, մարդը մտածի»:

Անկման օրենքը
«Առարկան այնպես կընկնի, որ առավելագույն վնաս կհասցնի»:

Էդիսոնի գերազանցության պարադոքսը
«Քո անձնուրաց աշխատանքով որքան էլ ձգտես ձեռնարկության բարգավաճմանը, միևնույն է՝ կգտնվի մի ավանակ, որն ավելի քիչ կաշխատի ու ավելի բարձր կվարձատրվի»:

Աքսինթի սկզբունքը ժամանակի մասին
«Ժամանակը մշտապես չի բավականացնում գործն ինչպես պետք է անելու համար, բայց այն վերափոխելու համար ժամանակ ճարվում է»:


Պուբլիոս Սիրոսի չափանիշների հարաբերականության կանոնը.
«Վատթարից ավելի լավ լինել դեռևս չի նշանակում լավ լինել»:

Համբավի մասին Փիթերի դիտարկումը.
«1 գրամ համբավը հավասար է 1 կգ աշխատանքին»: 

Մեծ գյուտերի մասին Յունգի օրենքը.
«Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվել»:

Անհնարության մասին Փոլի օրենքը.
«Հատակից ընկնել հնարավոր չէ»:

Կանի աքսիոմը տեխնիկայից օգտվելու մասին
«Եթե ուրիշ ոչ մի բան չի օգնում, վերջապես կարդացեք ինստրուկցիան»:

ՀԱՅՏՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Բախտի մասին
«Ամենից շատ հայի բախտ ունեն հայերը»:

Նենգության օրենքը
«Եթե վիճակախաղի 100 տոմսից 99-ը շահող են, ապա այդ 100-ից քանի տոմս էլ գնես՝ կլինի չշահող»:

Հեռախոսակապի օրենքը (սա արդիական էր հատկապես մի քանի տարի առաջ)
«Հեռախոսակապն անջատվում է զրույցի ամենահետաքրքիր պահին»:

Երջանկության մեխանիկան
«Որքան լավ են գործերը մեկի մոտ, այնքան վատ են դրանք մեկ ուրիշի մոտ»:

«Որքան էլ կոպիտ է ձեր կատարած սխալը, միշտ էլ կգտնվի մեկը, որն այդ սխալը կկատարի ձեզնից լավ»:

Սիրո անհարմարության օրենքը.
ՙ«Հենց գտնում ես հարմար թեկնածուի, պարզվում է, որ կա՛մ նա է ամուսնացած, կա՛մ դու»:

Օրենք անդուրեկան իրավիճակի մասին.
«Որ պահին էլ, որ գա զոքանչը, դա կլինի ամենաանհարմար պահը»:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել