Մի հատ էլ ես քընընեմ:
Ինչ է ցուցանում այս ձերբակալությունը, որ արագությունը թե´ անձների, թե´ խոստովանությունների առումով գրեթե տիեզերական էր:
Կարծում եմ` մեսիջը, որը հղվել էր մահափորձի միջոցով համապատասխան հասցեով, տեղ է հասել, փոխադարձ մեսիջի արժանացել, արդյունքում ինչ-որ միջին վիճակ արձանագրել` ազատելով իշխանությունների ձեռքերը` խաղը ցանկալի ուղությամբ տանելու համար:
Ու այդ բոլորը բացառապես անդրկուլիսներում` մեր աչքից հեռու:
ա).Սեւ ու «սպիտակի», իմպերիաալիզմի ու լիբերալիզմի հարցը մեջտեղից հանելով.
բ).Ձերբակալությունը ցանկալի դետոնատոր դարձնելով իշխանություններ ձեռքին` ի տեղի, ի ժամի. երբ անհրաժեշտ լինի անհարժեշտ ուղղությամբ խաղացնելու համար:
Այսպիսով եւ գոնե այս պահին ջոկերը իշխանության ձեռքում է. նրանք, ովքեր փորձելու էին ձեռները տաքացել մինչ ընտրություններ, էլ ավելի` հետընտրական շրջանում, ցանկալու էին նոր ֆորս-մաժորներ ստանալ, ավելի զգոն, էլ չենք ասում` ձեռնունայն են մնալու. որովհետեւ դետոնատորը` նախաքննական իր ողջ հմայքներով հանդերձ, հրապարակայնության է «ենթարկվելու», ըստ մեր տեղեկությունների, ընտրություններից, այն է` փետրվարի 19-ից հետո:
Այնպես որ, հեչ կարեոր չէ` ձերբակալվածների մազերը թուխ են, հուր հեր ունեն նրանք, թե աչքերն են կապուտակ:
Համ էլ Հայրիկյանը ո՞նց կարար նրանց ճանաչել. բան կար չէ՞ գլխներինճ



