Այսօր շատերը հարցնում էին, թե ինչ էր նշանակում Հայրիկյանի վրա մահափորձի մեջ կասկածվողների վերաբերյալ «ոչ լեգալ բնակվող» արտահայտությունը:
Դա նշանակում է, որ տվյալ անձինք ՀՀ քաղաքացի չեն և Հայաստան մուտք գործելուց հետո չեն գրանցվել ռեգիստրում:
ՀՀ օրենք ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 7. Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը
1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
Տես նաև
ՀՀ օրենքը OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 17. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը եւ ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:
2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30- օրյա ժամկետում:
4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավել բացակայելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:



