«Օգոնյոկում», կարելի է ասել բավականին կոշտ, նա արձագանքում է Ռոբերտ Քոչարյանին:
Էջմիածնում` արտաքին քաղաքականության էմիսարներին:
Արաբկիրում` հա´մ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հա´մ Քոչարյանին: Առաջինին ասելով` բավ սիրեցի, մնաս բարյավ, իմա` ցտեսություն: Երկուսին միասին հիշեցնելով «անմոռանալին»` տնային կալանքը, որին ենթարկվեց Տեր-Պետրոսյանը մարտի մեկին` հենց այն ժամանակ, երբ ինքն ամենաշատն էր պետք, սակայն «ենթարկվեց» այդ կալանքին, որովհետեւ գիտեր, թե շարունակությամբ ինչ է լինելու եւ պետք էր պատասխանատվությունն իր վրայից որքան հնարավոր է հեռու վաներ… Մարտի մեկի առավոտյան ես նրանց թվում էի, ովքեր Տեր-Պետրոսյանի «կալանքի ժամին» նրա տանն էին` ասուլիսի. նա անուղղակիորեն բոլորիս ուղղորդում էր դեպ Մյասնիկյանի հրապարակ` ասելով՝ ժողովուրդն «ինքնաբուխ» գնացել է այնտեղ: Այնտեղ, որտեղ տեղակայված են երկու դեսպանատները` Ռուսաստանինը, Ֆրանսիայինը, այնտեղ, ուր ժամեր հետո տեղի էին ունենալու արյունոտ դեպքերը, այնտեղ, որտեղից Զուրաբյան Լյովիկն, ի հակառակ Դավիթ Շահնազարյանի, չցանկացավ ժողովրդին հանել-տանել դեպ Մատենադարան… Եվս մեկ հիշեցում. Տեր-Պետրոսյանին կալանքի էր ենթարկել Ռոբերտ Քոչարյանի «ախրանի» պետ Գրիշա Սարգսյանը. իմ հստակ տեղեկություններով` նրա միջոցով է առաջին-երկրորդ նախագահների միջեւ կապն ապահովվել, կուրացիա իրականացվել:
Ու հիմա այդ մասին Սերժը հիշեցնում է «կողմերին»:
Անցանք առաջ. ինչո՞ւ անչափ դանդաղ ու զգուշավոր Սերժը հիմա այսքան կոշտ ու անզիջում է` բոլոր ուղղություններով. նախընտրական փո՞ւլ է, թե՞ օգտվում է իր «երկրորդ» բնավորությունից` անհրաժեշտ պահին ռիսկի գնալ, գնդակը հենց օդում բռնել եւ ուղղությունը փոխել:
Հա էլի, կրակոտ է` բա ինչ է:ճճ
Հիշո՞ւմ եք` ինչ արագությամբ նա օդում բռնեց Ռամսվելդի պաշտոնանկության` Իրաք մեկնած Գեյթսի նշանակման լուրը. նույն օրը երեկոյան նա թռավ Իրաք… Գեյթսին հանդիպելու`պայմանավորվածությունները նորոգելու. դե ասենք` Իրաքում գտնվող հայկական զորամիավորման հարցում… /ճ/. կարծում ենք, բոլոր դեպքերում, ոչ առանց Ռուսաստանի «ադրաբրյամսի»:
Այսօր նա կրկին վա-բանկի է. բայց` շատ ավելի մեծ հաշվով ու մեծ ուղղություններով:
Կկարենա՞ ապացուցել, որ իրոք «կրակոտն» է, թե՞… համակուրսեցին պարզապես գովել էր Սերժի գլուխը:
Հ.Գ.Դե հիմա ասում եք` կրակոտ չի, բա ինչ ա. ճիշտ ա ոչ թե օդում. այլ ցամաքում` հրեդ բռնեց մահափորձ անողին (ինչե~ր է պատմելու մահափորձողը), մնում է` հավատանք:
Դե որ ձեռի հետ էլ փոխվենք, «վ`աբշե»... հասկացաք:



