1448286944_korabl1Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը սեպտեմբերի վերջին կվերադառնա Պարսից ծոց` մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին` ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստից հետո, որի ընթացքում քննարկվել են Նիսում ահաբեկչության հետևանքները:

«Շառլ դը Գոլ» ավիակիրը տարածաշրջան կժամանի սեպտեմբերի վերջին: Այն մեր Rafale ինքնաթիռների մասնակցությամբ հնարավորություն կտա ուժեղացնելու Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել