Artsakhpress.am-ը գրում է.
ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման աշխատանքները՝ հաշվի չառնելով Անկարայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը:
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովն իր կողմից շարունակում է Թուրքիայի հետ միգրացիոն հարցերի, անվիզայի ռեժիմի շուրջ համաձայնության գալու աշխատանքը, ինչպես ահաբեկչության դեմ նաև պայքարը: «Բնականաբար մենք հույս ունենք, որ Թուրքիան կշարունակի իրականացնել իր պարտականությունները՝ ըստ սույն համաձայնագրի»,– ասել է նա։
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/48671/evrahandznazhoxovy-sharunakum-e-turqiayi-het-migracion-hamadzaynagri-ashkhatanqnery.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել