tammmmmAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո արտակարգ ռեժիմ է սահմանվել թուրք-վրացական սահմանի անցակետերում, օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները` հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի տարածքում: Նշվում է, որ արտակարգ դրության նպատակը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար ավելի արդյունավետ և արագ գործելն է հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայի իշխանությունները համարում են, որ հեղաշրջման նոր փորձի վտանգը դեռ չի վերացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել