Ժողովրդավարությունը, օրենքի երկիր կառուցելը սկսվում է երկխոսելու, միմյանց լսելու, քաղաքակիրթ բանավիճելու ունակությունից: Ինչպե՞ս կարող է իշխանությանը խելքը գլխին օրակարգային մարտահրավերներ պարտադրել մի հասարակություն, որն անգամ իր ներսում ընդունակ չէ հանգել քաղաքակիրթ կոնսենսուսի՝ առանց ազգը «տականքների» և «նվիրյալների» բաժանելու: Հասարակության ցածր մշակութային մակարդակը, յուրաքանաչյուրիս պատասխանատվությունն է՝ որպես քաղաքացի, որովետև երբ հասարակական տրանսպորտի վարորդը ղեկին ծխում է, թունավորելով ուղևորներին, լռում ենք, երբ որևէ մեկը փողոցում թքում է, աղտոտում կամ ծխախոտը գցում է խոտերի մեջ, դառնալով խոտածածկ տարածքների հրդեհների պատճառ, լռում ենք... Յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է սեփական գիտակցական մակարդակի զարգացումից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1014729065292009?notif_t=close_friend_activity¬if_id=1469172909218470
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել