Ես այդպես էլ չհասկացա էս մարդու մոտիվացիան՝ ընտրություններին մասնակցելու։ Չէ, իհարկե բազմաթիվ վարկածներ կարող ենք քաշել առաջ՝ կապված նրա հետ, թե որքանով էր առաջադրվելը Արամ Հարությունյանի որոշումը, հարցը դա չէ։ Հարցն անգամ նրանում չէ, որ մարդը փաստացի քամուն է տալիս 8 միլիոն դրամ, որը, համաձայնվեք, ցինիզմի դրսևորում է 40+ տոկոս աղքատություն ունեցող երկրի համար։
Ինձ միայն մի հարց է հուզում՝ այս մարդուն ընդհանրապե՞ս չի հետաքրքրում իր հեղինակության հարցը։ Ուզում եմ ասել, որ առնվազն միամիտ պետք է լինել, որպեսզի չհասկանալ, որ հավերժ լուզեռի ու մեղմ ասած տարօրինակ մարդու համբավն ապահովված է... Ինչևիցե, Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ավարտում է իր հացադուլը և ինքնաբացարկ է հայտարարում, քանզի այս ընտրությունները չեն կարող լինել օրինավոր, երբ իրենց թեկնածուները չեն առաջադրել 46 տոկոս ձայն հավաքած քաղաքական կուսակցությունները...
Հետևությունները թողնում եմ Ձեզ:



