Athletics - Russian and Olympic FlagsAraratnews.am-ը գրում է.

Պաշտոնապես արգելվել է Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ռուսաստանցի թեթև ատլետների մասնակցությունը: Միջազգային արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` 68 մարզիկ զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Պատճառը` Լոնդոնի և Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ ռուսաստանցի մարզիկների կողմից արգելված խթանիչներ օգտագործելն է, ինչը խրախուսվել է պետական մակարդակով:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դատարանը թույլ է տվել մրցումներին մասնակցել միայն ցատկորդ Դարիա Կլիշինային: Միջազգային արբիտրաժային դատարանի լրատվական բաժնի հաղորդմամբ` Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգային սկանդալի արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել