Panorama.am-ը գրում է.
«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության աշխատակիցները Լիբիայի ափերից իրենց պատկանող Acquarius նավ են բարձրացրել 22 խեղդված փախստականի մարմին: ANSA գործակալությանը հղում անելով«Լենտա.ռու»-ն գրում է, որ զոհվածների թվում մեկ տղամարդ կա, մնացածը կանայք են:
Լիբիայի ափամերձ ջրերում պարեկային հսկողության ընթացքում ակտիվիստները հայտնաբերել են երկու վթարված նավակներ, որոնց վրա փախստականներ են եղել: Փրկվել է 209 մարդ: Նրանց կհասցնեն Թրափանի իտալական նավահանգիստ:
Նաև հաղորդվում է, որ Bourbon Argos կազմակերպության նավը 628 փրկված անօրինական միգրանտներով ժամանել է Պոցալլո նավահանգիստ: Իտալական իշխանությունները փորձում են պարզել ապօրինի տեղափոխման կազմակերպիչներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել