Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը հերքում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը:

Պոլ Պոգբայի ապագայի մասին խոսել է իտալացիների գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան, ով հույս է հայտնել, որ Պոգբան կմնա «Յուվենտուս»-ում:

«Մենք բանակցություններ չենք վարել «Յունայթեդ»-ի հետ, ինչը նշանակում է, որ Պոգբայի տեղափոխության մասին լուրերն անլուրջ են», – ասել է Մարոտտան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուս»-ն ընդունել է Ժոզե Մոուրինյոյի թիմի 120 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել