Մի բան ասեմ, բայց խփել չկա... երեկվա մտավորականների խնդրանք դիմումի տակ ստորագրած մարդկանց բոլորին անխտիր պետք չի անարգանքի սյունին գամել: Նախ նրանք արվեստագետներ են, ովքեր էմոցիոնալ են իրենց էությամբ ու տեսակով, հնարավոր է ճիշտ չեն կարողանում գնահատել իրավիճակը ու նման մարդկանց հեշտ է համոզելը, որ հենց իրենցից է կախված դեպքերի բացասական զարգացումների կանխումը: Ի՞նչ պետք է անեին, հո չէ՞ին ասելու գնացեք արյունահղության: Մաքսիմում լռեին ու արժանանային այն հարցադրմանը, թե ուր են մեր մտավորականները: Որպես արվեստագետ բոլորին եմ ճանաչում, իսկ որոշներին անձամբ ու ասել թե Տիգրան Մանսուրյանը, մարդ, ով մի ողջ կյանք հիացրել է մեզ, այլևս հեղինակություն չէ, մեղմ ասած ադեկվատ վերաբերմունք չէ.. Ընդունում եմ, որ կարող էին ուղղակի լռել ու չստորագրել դրա տակ, բայց այն որ ստորագրել են, չեմ կարծում որ դա խոսում է նրանցից շատերի իշխանահպատակ լինելու մասին: Ու առհասարակ մի քայլով, եթե անգամ այն սխալ է, չի կարելի մարդու ամբողջ կյանքը հավասարեցնել զրոյի, ներողամտություն ու հանդուրժողականություն ենք քարոզում, բայց կործանում ենք բոլորին, ով շեղվում է մեր պատկերացրած ուղուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: